Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

«Յունայթեդը»՝ գավաթակիր

«Յունայթեդը»՝ գավաթակիր
27.02.2017 | 01:40

Դրամատիկ զարգացումներով էր հագեցած Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ հանդիպումը: Զլատան Իբրահիմովիչի ու Ջեսի Լինգարդի երկու գոլից հետո «Մանչեստր Յունայթեդը» «Սաուտհեմպտոնին» արդեն իսկ առաջին խաղակեսի ավարտին հնարավորություն տվեց կրճատել հաշվի տարբերությունը, իսկ երկրորդ խաղակեսում անգամ հավասարեցնել:

Հանդիպումը մոտենում էր խաղաղ հանգուցալուծման, սակայն Իբրահիմովիչը կարողացավ ևս մեկ անգամ խոցել մրցակցի դարպասն ու թիմին պարգևեց հաղթանակ: Նշենք, որ վնասվածքի պատճառով հանդիպմանը չէր մասնակցում Հենրիխ Մխիթարյանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1347

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ